Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Զոհրաբ Մնացականյան. ԼՂ-ում 90 000 մարդ է տեղահանվել, կորցրել տները, ունեցվածքը

Զոհրաբ Մնացականյան. ԼՂ-ում 90 000 մարդ է տեղահանվել, կորցրել տները, ունեցվածքը
24.10.2020 | 12:25

Atlantic Council-ում քննարկման ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է.

«Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման, ռմբակոծման, հրթիռակոծման, օդային հարձակման, ԱԹՍ-ների հարձակման: Մոտ 90 000 մարդ է տեղահանվել, կորցրել տները, ունեցվածքը: Ենթակառուցվածքներն են վնասվել: Մարդիկ ապրում են կրակի տակ: Դա կատարվում է ամեն օր, պարբերաբար, սա այն է, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, այն է, ինչ կատարվում է ԼՂ ժողովրդի հետ»: Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ կան բազմաթիվ քաղաքացիական կորուստներ, ամեն օր ռմբակոծվում են հոսպիտալներ, դպրոցներ, այս ամենը պետք է կանգնեցվի:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը շարունակում են իրենց F-16 կործանիչների թռիչքները Լեռնային Ղարաբաղում և կոորդինացնում են տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի հարվածները՝ շարունակել է Զոհրաբ Մնացականյանը:

«Այնտեղ այժմ ռազմական ինքնաթիռներ են, իրականում F-16-եր, որոնք պատկանում են Թուրքիայի ՌՕՈւ-ին: Դրանք թռիչքներ են իրականացնում այդ տարածաշրջանում, կոորդինացնում Լեռնային Ղարաբաղում հայերի ուղղությամբ ԱԹՍ-ների հարվածները»,- ասել է նախարարը: Մնացականյանին հարց են տվել, թե հայկական կողմն ինչպես է վերաբերվում հակամարտության տարածքում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից միջազգային հսկողությամբ թռիչքների արգելման գոտի սահմանելու նախաձեռնությանը, նախարարը պատասխանել է, որ դա կարող է քննարկվել որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս:

Դիտվել է՝ 3451

Մեկնաբանություններ